slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image

Concept Cafe

Concept Cafe-ն գտնվում է Երևանի ամենակենտրոնում, որի պատուհաններից բացվում է գրավիչ տեսարան: Concept Cafe-ում կվայելեք նրանց ֆիրմային եվրոպական խոհանոցը, ինչպես նաև այն ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի: Միջոցառումների ժամանակ Bar-ի շեֆ խոհարարը առաջարկում է էքսկլյուզիվ մենյու՝ ըստ հաճախորդի նախասիրությունների, իսկ բարմենները կարող են պատրաստել ցանկացած կոկտեյլ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:  Վերջերս, ի հավելումն իրենց եվրոպական խոհանոցի ֆիրմային ուտեստների և ալկոհոլային խմիչքների լայն տեսականու, նրանք ընդլայնել են իրենց մենյուն՝ ավելացնելով տաք ուտեստներ, նախուտեստներ և աղանդերներ՝ պահելով նույն ջերմ և հյուրընկալ մթնոլորտը։ 

Concept Cafe-ում կա 35 նստատեղ, այս վայրը կարող է ընդունել մինչև 50 հոգու՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն:

Այստեղ ինտերիերի ամեն դետալ թույլ է տալիս զգալ հարմարավետություն և ջերմ մթնոլորտ: Concept Cafe-ն մի վայր է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ իրեն առանձնահատուկ է զգում։ Այստեղ կարող եք կազմակերպել ամենատարբեր տեսակի միջոցառումներ․ ընտանեկան ընթրիքներից մինչև կարևոր իրադարձություններ, ու դրանցից ամեն մեկը հաստատ անմոռանալի կլինի։

Concept Cafe-ի ընդարձակ տարածքն ու ձայնային հարուստ սարքավորումները այս տեղը դարձնում են այն քիչ վայրերից մեկը, որտեղ կարելի է չմտածել բարձր ձայների սահմանափակումների մասին երեկոյան 23:00-ից հետո:

Պայմանագրային

Երևան

+374 (44) 77-57-02

conceptbar2024@gmail.com