Այն օգտատերերը, որոնք Amass-ում փնտրում են անհրաժեշտ ծառայություններ իրենց միջոցառումների համար, անվճար հասանելիություն ունեն Amass-ին, մինչդեռ միայն վաճառող-մատակարարողներն են պարտավոր վճարումներ իրականացնել՝ գրանցումից հետո իրենց դիմումի հաստատումի դեպքում։
Բոլոր վճարումները կարող են իրականացվել և՛ մեր բանկային հաշվին փոխանցելով, և՛ Ձեր բանկային քարտով բաժանորդագրվելու միջոցով։ Վճարումն իրականացնելու համար վաճառող-մատակարարողները պետք է լրացնեն անհրաժեշտ դաշտերը, ինչից հետո Amass թիմը Ձեզ կտրամադրի վճարման հղումը։
Եթե ընտրում եք վճարումն իրականացնել բանկային քարտով, ապա Դուք պետք է լրացնեք անհրաժեշտ մանրամասները 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ Ձեր վճարման հղումը ստանալուց հետո։
Որպեսզի Amass-ի կողմից առաջարկված ծառայությունների ընթացքում խախտումներ չլինեն, անհրաժեշտ է վճարումներն իրականացնել նշված վերջնաժամկետներում։
Վճարումը հաջողությամբ ստանալուց հետո Amass թիմը կհամարի Ձեր վճարումը կատարված, և Դուք կստանաք հաստատման նամակը՝ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին անդորրագրի հետ միասին:
Վճարումների հետ կապված որևէ մտահոգության կամ անհամապատասխանության դեպքում անհապաղ կապվեք Amass-ի աջակցման թիմի հետ info@amassproject.com էլեկտրոնային հասցեով կամ տրամադրված հեռախոսահամարով:
Ձեր բաժանորդագրությունը չեղարկելու համար կարող եք կապ հաստատել Amass-ի աջակցման թիմին info@amassproject.com հասցեով՝ հղումը ստանալու համար: